11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Միջազգային եվրոպական շարժումը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:

Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակություններիայդթվում Թուրքիայիներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներկազմակերպության և Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձևորըճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը, իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և համագործակցությունը:

Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը՝ ելույթ ունենալով ժողովի պատվիրակների առաջ նշեց, – Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ունի երկու նպատակ, առաջինը կանխարգելել հետագա ցեղասպանությունները, և երկրորդ. ստեղծել հայ-թուրքական բարի դրացիական հարաբերություններ: Հայթուրքական սահմանը ցավոք դեռևս փակէառկա են տարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիրներորոնց լուծման բանալինգտնվում է Հայոց Ցեղասպանության միջազգային, և հատկապես Թուրքիայի կողմից ճանաչմանմեջ:

Հատկանշական է, որ Միջազգային Եվրոպական շարժման երկօրյա գագաթաժողովի ողջ ընթացքում հարցը քննարկվում էր թե աշխատանքային խմբերի, թե անձնական զրույցների և թե լիագումար նիստի ընթացքում:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ընդունվեց միաձայն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ