02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նահատակները հռչակվեցին Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող սրբադասման արարողության ժամանակ Ցեղասպանության նահատակաց մասունքները 2 մասնատուփերի մեջ դրված տեղադրվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բաց խորանի վրա: Ապա օժվում են սրբերի մասունքներն ու սրբապատկերները: Մասունքերի առջև կկատարվի խոնարհում: Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս բերվեցին 14 սրբոց մասունքները: 

Ցեղասպանության նահատակների վկայաբանությունը ընթերցումից հետո, ընդունվեց հռչակագիրը, որով նահատակները հռչակվեցին Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով մեր եկեղեցական ավանդության ու եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման հիման վրա և օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի ու Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

Ապա ելույթով հանդես եկավ Արամ Ա կաթողիկոսը: <<Հռչակումը սրբոց նահատակաց, որ կատարեցան հընթացս Ցեղասպանության հայոց` վասն հավատո և վասն հայրենյաց. հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու:

Մենք` Գարեգին Երկրորդ և ծայրագույն պատրիարք կաթողիկոս Ամենայն հայոց և Արամ Առաջին կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Երրորդության շնորհաբաշխ զորությամբ, Տեր Հիսուս Քրիստոսից տրված և Հայաստանյայց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներից փոխանցված իշխանությամբ, Սուրբ Աստվածամոր, հայոց երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորի և ամենայն սրբոց բարեխոսությամբ, եպիսկոպոսաց ժողովի որոշմամբ և մեր ժողովրդի քրիստոնեական կյանքի վկայությամբ սրբադասում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին և հռչակում ենք ապրիլի 24-ը Հիշատակ սրբոց նահատակաց»:

Ապրիլի 24-­ը հռչակվեց որպես Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ