20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մահակներով, ձեռնաշղթաներով` արտակարգ հսկողություն Երեւանի կենտրոնում /ֆոտո/

Վերնիսաժի հարակից այգի մարդկանց մուտքն արգելված չէ, սակայն այգու սկզբում պահուստային երկաթե պատնեշներ են դրված, ոստիկանական զորքերի մեքենաներ են կայանած և 300-ից ավելի ոստիկանական խմբեր կանգնած են այգու տարբեր հատվածներում ։

Նրանք նախապատրաստվում են երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «System of a Down» ռոք խմբի համերգին։ Ոստիկանները խիստ զբաղված են, ուշադիր հրահանգներեն են լսում, միմյանց մահակներ, ձեռնաշղթաներ են փոխանցում։

Նրանցից հետաքրքվեցինք, ինչի՞ համար է արտակարգ հավաքը: «Մեր, Ձեր, բոլորի անվտանգությունն ենք հսկելու համերգի ողջ ընթացքում։ Յուրաքանչյուր գումարտակ իր հատվածը ունի հրապարակի տարածքում և այդ տարածքը պետք է վերահսկենք»,-ասացին։

Ի դեպ ասացին նաեւ, որ հսկողությունը խիստ է, հրահանգ կա ստուգել հրապարակ մուտք գործող քաղաքացիների պայուսակները, գրպանները․ «Եթե հայտնաբերենք կտրող, ծակող գործիքներ, պայթուցիկներ, անպայման կառգրավենք և կարիքի դեպքում բերման կենթարկենք»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ