«Ամոթ է». Քերոլայն Քոքսը ցավում է իր երկրի համար
_1429777643.jpg)
««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի ու մարդկության համար»,-հայտարարեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Սա միակ տեղն է, որտեղ ես ցանկանում եմ գտնվել այսօր և վաղը: Ես ցավում եմ, որ ներկայացնում եմ մի երկրի խորհրդարան, որի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ես համոզված եմ, որ սա ամոթ է»,-ասաց նա:
Միաժամանակ բարոնուհին նկատեց, որ Մեր Բրիտանիայի երկրներից Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Ծափահարում եմ նրանց ու նաև բոլոր այն երկրներին, կառավարություններին, ովքեր կատարել են այդ քայլը»: Նա նշեց, որ պետք է ընդունել ոչ միայն տարիների առաջ կատարված ցեղասպանություններն, այլև բոլոր ժամանակակից ցեղասպանությունները, ինչպես օրինակ՝ նա այդպիսին որակվեց այսօր Սուդանի կառավարության կողմից իրականացվող քայլերը աֆրիկացիների ու մահմեդականների դեմ:
«Եվս մեկ ցեղասպանության փորձ Ադբեջանի փորձն է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից»,-ասաց Քերոլայն Քոքսն ու շնորհակալություն հայտնեց Ացախի ժողովրդին, որ իրենց հայրենիքում են, առաջին ճակատում են: «Երբ այցելում եմ հայկական Արցախ, ոգեկոչված եմ զգում հայոց ոգով, դուք փյունիկ եք, ոչ միայն ապրում եք, այլև ստեղծում եք քայքայման փշուրներից հոյակերտություն: ԼՂՀ-ն ունի հիմնավոր պահանջ, ինչպես և Կոսովոն՝ դրսևորելով ապրելու ազատ Արցախում ու հայտնում եմ իմ զորակցությունն Արցախի ժողովրդին»,-շեշտեց նա:
Բարոնուհին խոնարհվեց Հռոմի պապի առջև իր հզոր հայտարարության համար, որն ուղղված է համարում մեզ բոլորիս: Նա նաև կարծում է, որ թուրք ժողովրդի շահերից է բխում ճանաչել ցեղասպանությունը, որովհետև որևէ ազգ չի կարող ստեղծել ապագա, եթե կեղծում է պատմությունը: «Ուզում եմ նաև նշել՝ պետք է հարգել այն թուրքերին, ովքեր օգնել են հայերին ցեղասպանության ժամանակ ու այն բոլոր թուրքերին, ովքեր կոչել են եղածը «Ցեղասպանություն»՝ երբեմն վճարելով ամենաբարձր գինն իրենց համար, ինչպես օրինակ՝ Հրանտ Դինքը»:
Բարոնուհին ասաց, որ պետք է պայքարել ժխտողական քաղաքականության դեմ. «Աստված օրհնի բոլորիդ ու այս սքանչելի ժողովրդին»,-այս խոսքերով եզրափակեց նա: