17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը. թուրք իրավապաշտպան

Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ “Բելգեն“ հրատարակել է մի շարք աշխատություններ“, – այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնել է թուրք իրավապաշտպան, “Բելգե“ հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն:

“Չնայած թուրքական իշխանությունների ճնշումներին` մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը, պատմել ճշմարտության մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին“,-նշում է Զարաքոլուն:

Թուրք իրվապաշտպանը հավելում է, որ իրենց աշխատանքներին աջակցում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող թուրքական որոշ կազմակերպություններ, ինչպես նաեւ քուրդ եւ հույն ակտիվիստներ:

Զարաքոլուն դրական տեղաշարժ չի նկատում թուրքական պետական դիրքորոշման փոփոխության մեջ, սակայն ընդգծում է, որ հասարակության որոշ շրջանակներ գնալով ավելի են տեղեկանում իրողության մասին: Դա է վկայում նաեւ Հայոց ցեղասպանության մասին “Բելգեի“ հրատարակած գրքերի հանդեպ աճող հետաքրքրությունը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ