18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Օղին լցրել է մերկապարուհու վրա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառված բռնության մասին։

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գիշերային ակումբի այցելուներից մեկը ժամը 03-ի սահմաններում աղմկել է, հայհոյել, ձեռքին եղած շշով օղին լցրել պարուհիներից մեկի վրա, խանգարել ներկաների հանգիստն ու խաթարել ակումբի բնականոն գործունեությունը, ապա բռունցքով հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ