21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Թույլ է տալիս պայքարը տանել շատ ավելի լայն հարթակ»

«Տարելիցի միջոցառումների լուսաբանման մեջ շատ կարևոր փոփոխություն ենք տեսնում. մեր բոլոր գործընկերներն, ինչպես նաև լրատվամիջոցները շեշտադրումը դնում են Ցեղասպանություն հանցագործությանն առհասարակ, ինչը թույլ է տալիս պայքարը տանել շատ ավելի լայն հարթակ՝ ընդհանրապես Ցեղասպանության դեմ պայքար տանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներին:

Նա նկատեց, որ նման համաժողովները կոչված չեն տալ անմիջական արդյունք հենց այս կամ այն Ցեղասպանության դեմ պայքարում, բայց դրանք ձևավորում են դաշտ, որտեղ մեր ուժերը միավորվում են, և արդյունքում մեր ձայնը դառնում է ավելի լսելի: «Հետևաբար բարձր ենք գնահատում այն վերաբերմունքը, որ մեր բոլոր գործընկերները արձագանքեցին ու միացան այս նախաձեռնությանը»,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ