05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելգիայում

Ապրիլի 19-ին Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրչյանը և Մեխելենի «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հերման Վան Գութեմը:

Խաչքարն օծվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի կողմից: Օծման արարողությունից հետո հնչեցին ազգային երգերի կատարումներ, ասմունքով հանդես եկան հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Իր ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը դրվատանքի խոսք ուղղեց Մեխելենի «Անի» հայերի միությանը, բոլոր նրանց, ովքեր ներդում են ունեցել հուշարձանի կերտման ու տեղադրման գործում, և գոհունակություն արտահայտեց այն հանգամանքով, որ Մեխելիենի հայ համայնքը վայելում է տեղի իշխանությունների հարգանքն ու ուշադությունը: Դեսպանը նշեց նաև, որ նման միջոցառումները վկայությունն են այն բանի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ջանքերը հետևողականորեն շարունակվելու են: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ