Նոտարներն էլ

ՀՀ նոտարական պալատի անդամները Պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի ուղեկցությսմբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացրեցին է ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Պալատից հաղորդում են, որ մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ զոհերի հիշատակին: Նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը նշել է. «Մանկատան երեխաները, ծերանոցում բնակվող մեծահասակները մշտապես գտնվում են նոտարների ուշադրության կենտրոնում:
Սա այն խավն է, որը ավելի քան կարիք ունի ուշադրության և խնդիր ինտեգրվելու որպես լիարժեք անդամ հասարակության մեջ»: Նշենք նաև, որ ՀՀ նոտարական պալատի վարչության որոշմամբ մշակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք: