13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրարանցում Զվարթնոց օդանավակայանում. 41 տարի անց հայրենիքում /ֆոտո/վիդեո/

Մի ամբողջ տարի երազում էին հայրենիք գալու ու իրենց առաքելությունը հայրենակիցների դատին հանձնելու մասին: Չնայած նախապես ծրագրվածը իրականություն դարձրին որոշակի շեղումներով, բայց կարողացան նվաճել նպատակը:

“Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի 15 անդամներ ապրիլի 20-ին ժամանեցին Երեւան: Զվարթնոց օդանավակայանի սպասասրահում արտառոց իրավիճակ էր: Տղաները սպասասրահ մտան հաշմանդամների համար նախատեսված էլեկտրիկ-սայլակներով:

«Զգացողությունները շատ ուժեղ են ու շատ խորը: Հասել ենք Հայաստան ` մեր գալը 100 ամյակի միջոցառումներին կապելով: Ճանապարհին մի քիչ պրոբլեմներ ունեցանք, որի պատճառով մեր մոտոցիկլետները այսօր մեզ հետ չեն, բայց ազատամարտիկներին կնվիրենք համակարգիչներ ու սայլակներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր անդամ Խաչո Ալեքսանյանը:

«Մեր երազանքը փոխեցինք՝ ազատամարտիկներին օգնելու համար»,-առանց մոտոցիկլետների Հայաստան գալը բացատրեց Սամ Նաջարյանը: Մոտոցիկլետները փոխադրելու համար բավականին խոշոր վճարումների անհրաժեշտություն է ծագել ու որոշել են այդ գումարներով ավելի շատ սայլակներ ու համակարգիչներ գնել:

Վարդան Յուսուֆյանն էլ կիսեց իր հուզումը. «41 տարի է գնացել եմ Հայաստանից, հիմա 46 տարեկան եմ ու տուն եմ եկել»: Տղաները հուզված էին, ոմանք առաջին անգամն էին հայրենիքում: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ֆոտոշարքը՝ Գալուստ Նանյանի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ