Հյուրանոցի փոխարեն բնակարան՝ նախաճաշն ու ճաշն էլ բոնուս
Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված մայրաքաղաքի հյուրանոցային համարները մի քանի օրով ամրագրված են: Մի խոսքով՝ հյուրանոցներում տեղ կա միայն սահմանափակ քանակությամբ հյուրերի համար: Մենք զրուցեցինք Հանրապետության փողոցի բնակիչներից մեկի հետ, որը տեղեկացրեց, որ ինքն ու իր ընտանիքը պատրաստ են որոշ ժամանակ բարեկամների տանը ապրել ու այդ օրերին բնակարանը վարձով կտան:
«Մեր հարևաններից շատերն են այդպես արել, հազիվ առիթ է մի կլորիկ գումար վաստակելու համար: Ինչ անենք, որ Կենտրոնում ենք բնակվում՝ հո հարուստ չենք»,-ասաց Անահիտը:
Նրա փոխանցմամբ կան մարդիկ, ովքեր համաձայն են առանձին սենյակ հատկացնել հյուրին ու անգամ նրա համար նախաճաշ ու ընթրիք պատրաստել:
Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումները փաստորեն ապահովում են նաև դրամի ներհոսք մեր երկիր: