01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Տուն առ տուն մորթում էին ու խոշտանգում

Թագվոր Քերոբյանի պատմությունը

1903 թ., Գոնյա

Սոֆի Քերոբյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի հոր՝ ԹագվորՔերոբյանի պատմությունը: Նա 12 տարեկան է եղել, երբ թուրք հրոսակներըներխուժել են տուն ու կոտորել նրա բոլոր հարազատներին, իսկ քրոջը տարել իրենց հետ:

«1915 թվական: Ապրիլի 24: Գոնյա: Օսմանյան Թուրքիան գագաթնակետին էր հասցրել իր արյունալի ոճրագործությունները: Իմ պապիկի հայրը՝ Թագվորը, որը տասներկու տարեկան էր, ականատեսն է եղել այդ ոճրագործություններից մեկին: Թագվորի հայրը քառաուներեք տարեկան էր, ուներ երկու դուստր, երկու որդի: Նրանցից ամենափոքրը Թագվորն էր: Թուրք արյունարբուները տուն առ տուն մորթում էին ու խոշտանգում: Հերթը հասել էր իմ հարազատներին: Երբ թուրք բարբարոսները մոտենում են տանը, փոքրիկ Թագվորին մի կերպ հայրը հասցնում է թաքցնել անտեսանելի մի խորշում: Սկսվում է նախճիրը: Լսվում են հարազատների աղեկտուր ճիչերը: 

Բավարարված արյունալի սպանդից՝ թուրք ելուզակները դուրս են գալիս: Փոքրիկ Թագվորը, վախից կուչ եկած, չի համարձակվում դուրս գալ իր թաքստոցից: Անցնում են ժամեր, մթնում է, երեխան դուրս է գալիս, մոտենում հարազատներին. բայց նրանք այլևս չկային իրական աշխարհում: Փոքրիկը ինքն էլ անզորությունից մեկնվում է նրանց կողքին ու քնում: Հաջորդ օրը լքում է իր հայրական տունը՝ որպես հուշ մտքում պահելով հոր պատգամը` «Ոչ ոքի չասես, որ հայ ես, անունդ էլ թող Ալի լինի»:

Փնտրում է քրոջը, որին չէր գտել մորթված ու խողխողված հարազատների մեջ, սակայն չի գտնում, պարզվում է՝ թուրքերը տարել էին նրան: Սպանդը միայն իրենց տանը չէր: Ամենուրեք դիակներ ու դիակներ: Երկար քայլում է, հետո հանդիպում է մի ուրիշ որբի, որն իրենից փոքր-ինչ մեծ էր, ընկերանում են: Օրեր շարունակ անցկացնում են սոված, գիշերները քայլում են ու քայլում, ցերեկները` թաքնվում թուրք բարբարոսներից: Հասնում են Դեր Զոր` Սիրիայի մի գյուղ, այնտեղ թաքնվում են: Գյուղապետը, տեսնելով նրանց, մոտենում է և ուզում է հասկանալ՝ ովքեր են: Քանի որ տղաները չգիտեին արաբերեն, թուրքերենով պատմում են իրենց հետ կատարվածը:

Գյուղապետը նրանց վերցնում է իր մոտ աշխատանքի: Մոտ հինգ տարի աշխատում են, հետո որոշում են գնալ Հալեպ: Հալեպում նրանք գրանցվում են: Թագվորը եղբոր անունը վառ պահելու համար ազգանունը գրել է տալիս Քերոբյան, մինչդեռ մեր ազգանունը Ոսկերչյան է եղել: Հետագայում Թագվորն ամուսնանում է, ունենում չորս որդի: Զավակներին կոչում է իր նահատակված հարազատներին անուններով` Քերոբ, Հովհաննես (իմ պապիկը), Սարգիս և Կարպիս»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ