26 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոնք փորձում են համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ. Աբրահամյան

Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ:

Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:
Սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- գրել է Աբրահամյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ