24 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայ ժողովուրդը պետք է վերջապես դառնա էն ժողովուրդը, որ Արցախ է ազատագրել. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի խանգարեք, թող գնա արտահերթի։

Սահմանադրության փոփոխության հարցը դրսից թելադրված է, և սա աներկբա է։ Հանրաքվեի հարցը դրսից ներդրված է, սա ևս ակնհայտ է. առհասարակ, նկատե՞լ եք՝ տեղից վեր կացողը ՀՀ-ին «խորհուրդ» է տալիս հանրաքվե անել էս կամ էն հարցով։ Եվ դա լավ օրից չէ, շատ վատ օրից է, որի մեջ է մեր պետությունը՝ էս անհայրենիքների ձեռամբ, արդեն մոտ ինը տարի։ Իսկ այն, որ ալիևի կողմից թելադրված իբր սահմանադրությունը չպետք է հարց դառնա, չպետք է քննարկվի, միանշանակ է։ Մենք օտարի թելադրությունը պետք է մերժենք, մենք թելադրություն գրող չենք, մենք մեր պատմությունը միշտ ենք ինքներս գրել։ Հայի հայկական պետականությունը պետք է ազատվի օտարի մուղամի տակ պարողներից։ Իրենք թող գնան որտեղ և ոնց ուզում են, թող շորորան օտարի նվագի տակ։

Հայ ժողովուրդը պետք է վերջապես դառնա էն ժողովուրդը, որ Արցախ է ազատագրել, որ ցեղասպանվել, բայց չի վերացել, որ կոտորվել, բայց ապրել է և ստեղծել ու պահպանել է երկու հայկական պետություն, իր լեզուն, իր առաքելական եկեղեցին։

Այո, Փոքր Մհերը դեռ քարայրում է, բայց և խոստացել է դուրս գալ։ Մտածե՞լ եք, որ էդ Փոքր Մհերը հենց մեր ժողովուրդն է՝ իրական հայ մարդը՝ Հայկի սերունդը և Մաշտոցի աշակերտը․․.

Ասել է՝ կգնա արտահերթի։ Դե, թող գնա։ Մի խանգարեք, կենտրոնացեք դրա վրա։ Մենք պետք է պատրաստ լինենք էդ արտահերթին և ոչ կրկին մտնենք դրա կեղծ ռիթմի տակ․․․ Ընդդիմությունը, բոլոր ընդդիմադիր ուժերը՝ խորհրդարանում կամ դրանից դուրս, բոլոր սրանց մերժող-չընդունողները, սրանցից բոլոր զզվողները պետք է կենտրոնանան հենց դրա վրա։ Թե չէ՝ մենք ինչ գործ ունենք ալիևյան սահմանադրության քննարկումների հետ․․․ Պետք չէ քննարկել, մոտ ութ տարի էդ ենք անում, հերիք է, բավ է։

Պետք է պատրաստվել ավելի լուրջ բանի․․․»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ