13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ տնտեսության միջազգային ներդրումային դիրքը

Միջազգային ներդրումային դիրքը և վճարային հաշվեկշիռը ներկայացնում են տնտեսության կապը արտաքին աշխարհի հետ: Միջազգային ներդրումային դիրքը ցույց է տալիս երկրի արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորությունների մակարդակը: 

ՀՀ տնտեսության զուտ միջազգային ներդրումային դիրքը մշտապես եղել է բացասական ինչը նշանակում է, որ երկիրը հանդիսանում է պարտապան` արտաքին հատվածից: ՀՀ տնտեսության զուտ միջազգային դիրքը 2007թ.-ից մինչև 2013թ. աճել է 6.2 մլրդ. դոլարով կամ 3.3 անգամ հասնելով -9 մլրդ. դոլարի: Սակայն 2014թ. այն իջել է մինչև -7.8 մլրդ. դոլարի: 

2014թ.-ին ՀՀ տնտեսության ներդրումային ակտիվները նվազել են 340 մլն. դոլարով հասնելով 4 մլրդ. դոլարի, ըստ որում ուղղակի ներդումները ավելացել են 20 մլն դոլարով, պորտֆելային ներդրումները պահպանվել են գրեթե նույն մակարդակում, այլ ներդրումներ հոդվածը ավելացել է 400 մլն. դոլարով, իսկ պահուստային ակտիվները կրճատվել են 800 մլն. դոլարով: 

Այլ ներդրումներ հոդվածի աճի մեջ 150 մլն. դոլարը կազմել է դրամական միջոցների և ավանդների աճը, վարկերի աճը 200 մլն. դոլար և առևտրային վարկերի և կանխավճարների 55 մլն. դոլար աճը: Պահուստային ակտիվների նվազումը եղել է ի հաշիվ ավանդների 250 մլն. դոլարի նվազման և արժեթղթերի 550 մլն. դոլարի նվազման: 

ՀՀ տնտեսության ներդրումային պարտավորությունները նվազել են 1.5 մլրդ. դոլարով հասնելով 11.9 մլրդ դոլարի, ըստ որում ուղղակի ներդրումները նվազել են 1.3 մլրդ դոլարով, պորտֆելային ներդրումները նվազել են 30 մլն. դոլարով և այլ ներդրումնր հոդվածը նվազել է 100 մլն. դոլարով: 

Արդյունքում ՀՀ տնտեսության պարտավորությունները արտԱքին հատվածի նկատմամբ նվազել են 1.5 մլրդ. դոլարով, իսկ արտաքին հատվածի պարտավորությունները ՀՀ նկատմամբ նվազել են 340 մլն. դոլարով: 

ՀՀ տնտեսության զուտ միջազգային ներդրումային դիրքի ավելացումը նշանակում է, որ երկրի տնտեսությունը նվազեցրել է կախվածությունը արտաքին հատվածից մոտ 14%-ով: Զուտ միջազգային ներդրումային դիրքը, երկրի համախառն ոչ ֆինանսական պահուստային ակտիվների հետ միասին` կազմում են այդ երկրի տնտեսության մաքուր հարստությունը, ՀՀ տնտեսության դեպքում 2014թ. երկրի հարստությունը աճել է 1.2 մլրդ. դոլարով: 

Արտաքին ակտիվների և պարտավորությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ ցույց է տալիս այդ երկրի տնտեսության միջազգայնության մակարդակը, ՀՀ տնտեսության դեպքում այն 100%-ից բարձր է ինչը նշանակում է, որ ՀՀ տնտեսությունը ունի միջազգայնացման բարձր մակարդակ: 

Իհարկե ներդրումներն ունեն մեծ նշանակություն երկրի համար և կատարում են մի շարք գործառույթներ, առանց որոնց ոչ մի տնտեսություն լիարժեք չի կարող լինել, և ներդրումային պարտավորությունների նվազումը բացասական է ազդում երկրի տնտեսության զարգացման վրա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ