29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահի՝ հատկապես վերջին 2 ամիսների ելույթներում անընդհատ շեշտվում է ներքին կայունության և լիակատար անկախության մասին:

Այդ թեմաներով հաճախակի պնդումներն ու Ադրբեջանի շուրջ տարաբնույթ զարգացումներն ակնհայտ ցույց են տալիս, որ Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը:

Երկրորդ, Ադրբեջանն իրեն ռեգիոնալ դերակատարի կարգավիճակ հռչակելով՝ ոչ միայն անհրաժեշտ վերադիրքավորում չի կարողացել անել, այլև դա մեծ հակազդեցություն է առաջացրել իրական տարածաշրջանային դերակատարների կողմից, իսկ դա Ադրբեջանի դեմ որոշակի գործընթացների է հանգեցրել:

Գրածիս միտքն այն չէ, որ Ադրբեջանը ներսից պայթում է կամ փլուզվում, սակայն մեկ բան հստակ է՝ «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է, իսկ նախկինում առկա, ինչպես նաև Բաքվի անիրատեսական ամբիցիաների հետևանքով առաջացած խնդիրներն իրենց առավել ընդգծված զգացնել են տալիս»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ