24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Թեհրանը ներկայացրել է իր պայմանները. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Որքան գիտեմ, մինչև Մարկո Ռուբիոն, ԱՄՆ պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները ամերիկյան պատմության մեջ միայն մեկ մարդ է համատեղել։ Դա Հենրի Քիսինջերն էր։

Եթե մեկնաբանելու լինենք վերջին շրջանում Ռուբիոյի՝ Իրանի նկատմամբ բավական կոշտ դիրքորոշումը, ապա առաջիկա ժամանակահատվածի համար հասկանալի է դառնում ամերիկյան քաղաքականության ուղղությունը։

Եթե ավելի պարզ ասենք՝ ԱՄՆ-ը փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին։

ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչները, ս.թ. հուլիսին հաստատված հրադադարի ձախողումից հետո, առաջին անգամ փորձ են արել բանակցել։ Ըստ աղբյուրի՝ Իրանի արտգործնախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները, Քաթարի միջնորդությամբ հաղորդագրություններ են փոխանակել։

Թեհրանը ներկայացրել է իր պայմանները: Վաշինգտոնն արձագանքել է առաջարներին, ինչն այժմ ուսումնասիրվում է Իրանում։ Առայժմ առաջընթաց չկա, սակայն փաստ այն է, որ բանակցային խողովակը գործարկվել է։

Բանակցային գործընթացին միջամտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Tasnim գործակալությունը նշել է, որ Արաղչին կապ է հաստատել Ուիթքոֆի հետ՝ առանց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվության, և պահանջվում է պարզաբանել, թե ո՞վ է նման լիազորություն տվել։

Եթե վստահենք այս պատմությանը, ապա ստացվում է, որ պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար։ Հետևաբար, կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նախագահ Փեզեշքիանը և արտգործնախարար Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում քաղաքական գործիչներին ու դիվանագիտությանն իրավունք տալ ինքնուրույն որոշելու խաղաղության գինն ու Հորմուզի ճակատագիրը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ