ԵՄ-ում ՀՀ-ին սպասող չկա. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հայկական աթոռին» նստած էինք մինչև 2018-ը, իսկ «Սերժ մերժելով» մանրից հանգրվանեցիք ադրբեջանա-թուրքական իշավոտնուկի վրա։
Թե բա «մենք նստած ենք հայկական աթոռին»։
Հայկական աթոռը մինչև 2018 էր։
Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշավոտնուկին։
Հերթով ու շարքով իրականացնում են ադրբեջանական պահանջներն ու դեռ խոսում են «հայկական աթոռից»։
Ո՞րն է «հայկական աթոռը». ՀՀ-ի 240 քառ.կմ ադբեջանական օկուպացիա՞ն, թե՞ Արցախի հայաթափումը։
Ո՞րն է «հայկական աթոռը». ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվե՞լը, թե՞ Եկեղեցու վրա հարձակումները։
Արդյո՞ք «հայկական աթոռի» հետ կապ ունի Տիգրանաշենը «Քյարքի» անվանելը։
ԵՄ-ում ՀՀ-ին սպասող չկա, և ռեժիմը ՀՀ-ն տանում է «խաղաղ վիլայեթացման»»։











































