01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Բաքվի և Երևանի բանտերից․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց: Սա այս մարդու իդեա-ֆիքս է՝ լավերին, խելոքներին, հայրենասերներին փակի տակ պահել։

Թեպետ երկու տարվա բանտային կալանքից հետո Արմեն Աշոտյանը հիմա էլ տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գործունեության իրավունքը խիստ սահմանափակված է:

Չկարծեք այդպես վարվելով՝ մարդկանց ընդդիմադիր հայացքների, սկզբունքայնության համար փակելու հրամանը տվողը հանգիստ է , ապահով է զգում իրեն։ Ոչ, ամենևին։ Էդ անձը միևնույնն է՝ վախերի մեջ է, անորոշ է նրա քաղաքական և մարդկային ապագան, ներկան՝ մշուշոտ։ Եվ սա է պատճառներից հիմնականը, որ էդ անձը փորձում է իր տերերին շարունակ և շարունակ սիրաշահել, ցույց տալ, որ ինքը իր տերերի ամեն ասածը կանի, միայն թե աթոռը տակից չքաշեն ու չգլորեն անդունդը։

Իրականում, աննախանձելի վիճակում է։ Է՞լ ինչ անի խեղճը, որ իր շուրջը, իր պաշտոնի գլխին մութ ամպեր չկուտակվեն։

Ինչ էլ անում է, գիտի՝ անխուսափելին գալու է․․․

Հ.Գ․ Զուտ մեկ արձանագրում, երբ արդեն տարիներ շարունակ ՀՀԿ առաջին փոխնախագահ Արմեն Աշոտյանը նստեց, տնային կալանքի ենթարկվեց և դեռ ենթարկվում է, մենք մեղադրում, մեղավոր ենք համարում մեկ մարդու և նրա իշխանությունը և հենց նրա դեմ ենք պայքարում /արդեն ութ տարուց ավելի/, և ոչ երբեք որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի։ Մեր կռիվը, պայքարը այդ մեկի դեմ է և ոչ երբեք անգամ իրենց ընդդիմադիր «հռչակած» որևէ անձի կամ ուժի դեմ։

Վատ չէր լինի, գոնե հիմա սովորեիք ՀՀԿ-ից՝ իրականում պայքարեիք սրանց դեմ և ոչ թե Հանրապետականի․․. Այդպես եք վարվում, այ դրա համար էլ չի լինում այն, ինչ պետք է լինի․․.

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Բաքվի և Երևանի բանտերից»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ