20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է “դաբրո”-ների խառը շրջանը

Սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելիք թեկնածուներն արդեն սկսել են իրենց ճշտումները մարզպետների հետ: Օրերս, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեւանյան նստավայրում` “Արմենիա-Մարիոթ”-ում հանդիպել են Խաչատրյանն ու Սիսիանի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը:

Վերջինս ասել է, որ պատրաստվում է սեպտեմբերի 9-ին քաղաքապետի ընտրություններին մասնակցել եւ մարտական է տրամադրված: Սիսիանի ներկայիս քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը նույնպես առաջադրվելու է: Մեղրիում եւ Ագարակում առայժմ առաջադրվելու ցանկություն ունեն գործող քաղաքապետերը` Սերգեյ Պողոսյանն ու Մխիթար Զաքարյանը: Նրանք ՀՀԿ-ից են:

Բարդ իրավիճակ է նաեւ մարզկենտրոն Կապանում: Այստեղ, Henaran.am-ի տեղեկություններով առաջադրվելու է գործող քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանը: Նրան մարտահրավեր է նետելու “Հայփոստի” Կապանի տարածքային կառույցի ղեկավար, հանրապետական Աշոտ Հայրապետյանը:

Քաջարանում առաջադրվելու է գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը: Ի դեպ, հավանական թեկնածուների համար կարեւոր է նաեւ ստանալ Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօերն Մաքսիմ Հակոբյանի “դաբրոն”:

Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի նախորդ  ընտրության ժամանակ Հակոբյանը չսատարեց մարզպետի թեկնածունի, որն էլ պարտվեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ