01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մի քիչ լուռ եղեք․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես հին մարդ եմ, ես թերթի մարդ եմ, ամեն առավոտ թերթի կրպակ վազող, օրվա թերթերը գնող ու կարդացող մարդ եմ։Ես գիտեի, որ ոչ բոլոր թերթերին պետք է հավատալ, բայց կարդում էի բոլորը։ Ես գիտեի, որ թերթերը ամեն ինչ չէ, որ գրում են, բայց կարդում էի ու համեմատում։ Բայց այնքան հին չեմ, որ հավատայի, թե թերթերում ամեն գրված վերին աստիճանի ճշմարտություն է։ Ես հիմա համացանցի եւ առատ սոցցանցերի այս լաբիրինթում տեսնում եմ, որ մարդը 21-րդ դարում ինքն իրեն գերի է դարձել ինքնակամ։ Մենք այսօր չենք ապրում , մեր ապրածը այսօր կյանքը չէ։Մենք այսօր ցուցադրում ենք մի բան, որը ամենեւին մեր իրական կյանքը չէ։Մենք այսօր աչքներս չորս արած կարդում ենք ուրիշների գրածները, ակնապիշ նայում ենք ուրիշների ներկայացրած կյանքին, կարդում ենք ուրիշների մտքերը․․Ու, մոլորվում ենք, մենք այլեւս դժվար ենք տարբերում թացը չորից, չենք ընկալում ճիշտը մանիպուլյացիայից։ Մենք աչքներս չբացած, ձեռքներս հեռախոսին է, կամ, թռնում ենք համակարգչի առաջ, մինչդեռ առաջինը, որ պետք է անենք, երկինք նայելն ու շնորհակալ լինելն է։Չէէ, մենք «գերժամանակակից» ենք, բա չիմանանք աշխարհում ինչ կա, բա չիմանանք, ով ում ինչ ասաց, ով ում հայհոյեց, ով ում բռնեց, ով ում սիրուհին է, ով է հարուստը եւ ով է ապուշը։Եւ այս ամենը իմանանք հեռախոսից, համակարգչից։ Ամեն ջանք դնում ենք, որ հանկարծ «կյանքից հետ չմնանք», չհասկանալով, որ կյանքը դա չէ, որ դա ամենեւին էլ կյանքը չէ։ Մի բան ենք ուտում, շրըմփ՝ նկարը տարածում ենք, մեկին ենք սիրում, հոպ, բոլորը թող տեսնեն, հիվանդ ենք, ոնց թե, թող իմանան, երջանիկ ենք, անպայման տարածել, մեկի հայտնի միտք ենք կարդացել, թող իմանան, թե ինչ խելացի ենք; Եւ, այսպես շարունակ։
Ամենացավալին ու վտանգավորն այն է, որ այսպես վարվում են ոչ միայն սովորական, պարզ քաղաքացիները, այլ՝ քաղաքականները, այսպես կոչված մարդիկ, որոնց հետ հասարակության ինչ-որ հատված դեռ հույսեր է կապում, որոնց մասին դեռ մտածում են, թե կանեն, հաստատ՝ կանեն, այսպես չեն թողնի։Բայց, պարզվում է, որ այդ մարդիկ մեզնից լավը չեն, գուցե եւ ավելի վատն են, միամիտ են, պարզունակ, անհասկանալի բաց, վտանգավոր անկեղծ։
Մի բան, որ արվում կամ ասվում է հրապարակավ, օրը ցերեկով, աքլորանալով, հաստատ իմացեք՝ դատապարտված է չլինելու։ Զուսպ լինելն այլեւս նորաձեւ չէ, հիմա գլուխ գովալն ու աքլորանալն է արդիական։
Մի քիչ լուռ եղեք, խնդրում եմ, մի քիչ լռեք, ամեն փռշտոց մի հանրայնացրեք, գործը չեք արել, բայց լոպազանում ենք, ինչների՞դ վրա եք ղզղնում։
Երբ էն մեկը պառկում էր ավտոբուսի առաջ եւ իր մարմնով փակում էր ճանապարհները, նախապես չէր ասում՝ հեսա տեսեք ի՞նչ են անելու, գնալու եմ ու փշալարերի վրայով թռեմ, գնալու եմ ու ավտոբուսների առաջ պառկեմ․․․
Պարզապես անում էր ու բոլորը դա տեսնում էին։Էն ժամանակ էլ կային էս չարաբաստիկ սոցցանցերը, ֆեյսբուքներում կար ատելություն, հայհոյանք եւ թույն։
Ասածդ ի՞նչ է, կհարցնեք։Ասեմ՝ լուռ եղեք, լուռ գործեք, խելոք եղեք, խելացի գործեք; Վստահ եմ, երբ միլիոններ էիք աշխատում, բոլոր քայլերի մասին ֆեյսբուքներում եւ հարցազրույցներում չէիք խոսում։
Անում էիք, հետո մարդիկ տեսնում էին արդյունքը։
Վերջում, երեւի էլի կհարցնեք, թերթերը ի՞նչ կապ ունեին գրածիդ հետ։
Ամենաանմիջական։
Երբ ես էլ էի թերթի լրագրող, շատ բան էի լսում, իմանում, շատերը ինձ շատ բաներ էին վստահում․․Բայց ես հո էդ ամբողջ իմացածս թերթի հաջորդ համարում չէի տիրաժավո՞րում, իմ գործընկերները նույնպես։ Մենք գիտակցում էինք, որ իմֆորմացիան ուժ է,իսկ ուժը նաեւ քանդող է լինում։ Ինչ-որ մեկն ասել է, չէ՞՝ տիրապետում ես տեղեկատվությանը, տիրապետում ես ամբողջ աշխարհին։
Այ մարդ, զուսպ եղեք, արեք, հետո խոսեք։Հերիք եղավ, քաղաքականությունը եւս դարձրիք քուչի բեսեդկա»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ