13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկեց, բայց այդ դեպքում էլ իր նպատակին չհասավ։
Ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը պնդել է, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է սպասվում։
Սա սեփական ժողովրդի նկատմամբ ուղիղ շանտաժի ու ահաբեկման դրսեւորում է։
Նման վախի ու սպասվող պատերազմի մթնոլորտում ժողովրդի մի լուրջ հատված ահաբեկված ձայն է տվել ՔՊ-ին։
ՔՊ-ն նույնիսկ այս պարագայում չստացավ սահմանադրական մեծամասնություն ու իր իսկ պնդումով սեպտեմբերին պետք է սպասել պատերազմի։
Բայց երեկ Նիկոլը քեֆ-ուրախության մեջ էր։
Ինչի՞ վրա է քեֆի մեջ, եթե իր իսկ պնդումով պատերազմ է լինելու
 Սա է դրանց քաղաքական պատկերը…սուտ, կեղծիք, շանտաժ, ռեպրեսիաներ։
2021-ին խաբեց ու ասեց՝ Արցախի անջատում հանուն փրկության ՝ բերելով Արցախի կորուստ ու հայաթափում,իսկ 2026-ին էլ ՝ պստերազմով վախեցնելով շահեց ձայներ՝
ընտրությունից հետի ասելով, որ պատերազմ չի սպասվում։
Ո՞նց ուզում ֆռռցնում է հասարակությանը։
Հին հույն փիլիսոփա Հերակլիտն ասում էր՝ նույն գետն երկրորդ անգամ չես մտնի,բայց մենք հերթական անգամ մտանք նույն գետը։
Հ.Գ. Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի թիրախային մերկացնել նիկոլական ստերը,պայքարել բացառապես նիկոլիզմի դեմ,տուրք չտալ էմոցիաներին ու ներընդդիմադիր փոխհրաձգություն չիրականացնել,մանդատ վերցնել-չվերցնելը «հայոց հարց» չսարքել։
Մեր պետության ներքին սպառնալիքը նիկոլիզմն է. հետեւաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ