03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արցախը հանձնել ես, պատերազմը քո պատճառով պարտվել ենք, Հայաստանի 240 քառ. կմ էլ օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմզանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկո’լ Փաշինյան, որ ասում ես, որ առաջին վարչապետն ես, որ գործարանային արտադրության զենքեր ես բերել, որ մինչև այդ 50, 60, 70-ականների զենքեր էին ու ակնարկում ես Սերժ Սարգսյանին, Հանրապետականին, նախկին իշխանություններին, մի բան իմացի, մինչև քեզ այդ բոլոր իշխանությունները և, մասնավորապես, Հանրապետականի իշխանությունը հաղթանակած է եղել։ Քո ասած 50, 60, 70, 80-ականների զենքերով հայ ժողովուրդը հաղթել է Քառօրյա ապրիլյան պատերազմում Արցախում, ու Ադրբեջանը ստիպված է եղել զինադադար խնդրել Մոսկվայում։ Դրանից հետո Իլհալ Ալիևն է ասել, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Դու, որ եկար, հիմա գլուխ ես գովում, թե նոր արտադրության զենքեր ես բերել, լավ հիշի՝ Արցախը հանձնել ես, պատերազմը քո պատճառով պարտվել ենք, Հայաստանի 240 քառ. կմ էլ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Քո ձեռքն ատոմային զենք էլ լինի, դու պարտվելու ես, որովհետև ո’չ գիտես կառավարել, ո’չ պետություն ղեկավարել. մենակ գոռում ես աջ ու ձախ։ Մի բան իմացի՝ Նժդեհ ասել է. «Միևնույն բանակը, ժողովուրդը, նայած, թե ով է նրա ղեկավարը, կարող է և’ հրաշագործություններ կատարել, և’ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջև»։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայոց բանակն ու հայ -ժողովուրդը հրաշագործություններ է կատարել և հաղթել է թշնամուն։ Քո գլխավորությամբ նույն բանակը պարտվել է։ Հետևաբար՝ պրոբլեմը ոչ թե բանակի մեջ է, ժողովրդի մեջ է, այլ քո մեջ է, Նիկո’լ Փաշինյան։

Ուստի, սիրելի’ ժողովուրդ, որպեսզի մեր ժողովրդի, մեր պետության պարտությունները չշարունակվեն, հունիսի 7-ին գնացե’ք ընտրության և հունիսի 7-ին մերժեք նիկոլիզմը։ Թե չէ Նիկոլ Փաշինյանը զենքը միայն որպես դեկորացիա է օգտագործում՝ ինչպես ՍՈՒ-երը որպես դեկորացիա օգտագործեց և այդպես շարունակ»։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ