24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դաշնակցությունում իրարանցում է. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, աղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, Դաշնակցության ներսում նոր ինտրիգներ են հասունանում: Խորհրդարանական ընտրություններում ապրած խոր հիասթափությունից հետո մի շարք դաշնակցականներ, ասում են, որոշել են ընդհատակ անցնել: Նրանք չեն ուզում խառնվել ոչ դաշնակցական, ոչ էլ քաղաքական գործերին ընդհանրապես:

“Եվ դա է պատճառը, որ ոչ այնքան հայտնի դաշնակցականներ, բայց խոշոր գործարարներ Աշոտ Ափոյանն ու Կառլեն Գեւորգյանը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հին ընկերներին նախապես ակնարկել են, որ իրենց կողմից ֆինանսավորումներ չեն լինելու: Երկու գործարարների ետ քաշվելու պատճառը կարելի է ասել գրեթե նույնն է, երկուսն էլ պատգամավորի մանդատ չստացան կամ գոնե լավ պաշտոնի տեր չդարձան: Փոխարենը շինարարական մեծ ընկերություն ունեցող Կառլեն Գեւորգյանը կարողացավ “լեզու գտնել” Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու պատվեր ստացավ` մայրաքաղաքում նստարանները կառուցելու ու լուրջ եկամուտներ ստանալու համար:

Իսկ ինչ մնում է դաշնակցության նախագահականի հավակնություններին, ապա ասում են, որ հին ընկերները կարծես թե լուրջ անակնկալ են ունենալու 2013-ի հետ կապված”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ