28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՊՀ տարածքում միայն հայկական դրամն է ամրապնդել իր դիրքերը

Չնայած նրան, որ ԱՊՀ երկրներից ճնշող մեծամասնության մոտ ազգային արժույթները արժեզրկվել են, սակայն կան արժույթներ, որոնք դրական ազդանշաներ են ցույց տալիս: Իրականում ուկրաինական գրիվնյան հակառեկորդային շեմն անցել է` արժեզրկվելով առնվազն կիսով չափ:

Ըստ Ուկրաինիայի Forex Club-ի, Ադրբեջանում ազգային արժույթն արժեզրկվել է 33.7 %-ով, Թուրքմենստանում` 22.8 %: Սա պայմանավորված է եղել առաջին հերթին  համաշխարհային շուկայում նավթի գների անկումով: Տարեսկզբին միայն իր դիրքերն ամրապնդել է հայկական դրամը` 0,8%-ով:

Ինչպես են իրենց դրսևորել արժույթները դոլարի նկատմամբ տարեսկզբին.  Ուկրաինայում գրիվնյան արժեզրկվել է 48,7%-ով, Ադրբեջանում մանաթը` 33,7%-ով, Բելառուսում` 24,4%-ով, Թուրքմենստանում` 22,8%-ով, Վրաստանում`19,5%-ով, Մոլդովայում` 17,7%-ով, Եվրագոտում`12,7%-ով, Տաջիկստանում` 9,3%-ով, Ղրղզստանում`8,5%-ով, Ռուսաստանում` 3,9%-ով, Ուզբեկստանում` 2,8%-ով, Ղազախստանում` 1,8%-ով, Հայաստանում` +0.8%ով:

«ԱՊՀ երկրների ազգային արժույթի ընդհանուր անկման միտումը ձևավորվել է  ներտնտեսական գործոնների պատճառով»,-նշել է ընկերության փորձագետ Անդրեյ Շրչիշին:

Պետությունները, որոնց տնտեսությունը ինչ-որ չափով կապված են ռուսական շուկայից, ճնշման տակ են հայտնվել արտաքին առևտրի բալանսի խախտման պատճառով, քանի որ ռուսական ռուբլին 2014թ-ի 72%-ով անկում է ապրել:

Ըստ Շրչիշինի, ռուսական ռուբլին, չնայած, արտահոսքի կապիտալի և նավթի ցածր գների պատճառով մնում է ճնշման տակ, կայունանալու ուղղիներ է փնտրում: Եթե երկրորդ քառորդում նավթի գները բարձրանան, այն ավելի կամրապնդվի: 

Հետաքրքիր է, որ անգամ, եվրոպական արժույթն է դոլարի հանդեպ անկում գրանցել` տարեսկզբից ավելի քան 12 %-ով:  Ինչպես նշում են վերլուծաբանները,  Հունաստանի խնդիրների և Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականության պատճառով  եվրոպական միասնական արժույթը տուժում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ