14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սա այն պաշտոնը չէ, որը կարելի է վայելել, սա առավել պատասխանատվության թիրախ է»/վիդեո

«Իրականում շատ դժվար է գնահատական տալ վարչապետի գործնեությանը, նախ այն առումով, որ միանշանակ գնահատական կարող են տալ շատ շահագրգռված  անձինք կամ կողմեր: Իշխանամետ անձինք ծաղկաքաղ կանեն միայն լավից: Հակառակ բևեռից հնչած գնահատականը սևացման միտում ունի, կամ նեգատիվ է: Գիտնականի հիմնական  խնդիրն է լինել անաչառ ևփորձել  վեր հանել այն գորոծոնները, որոնք ճիշտն են ներկայացնում:Այս մեկ տարին նշանավորվեց ոչ միայն տնտեսական զարգացումներով, այլ նաև քաղաքական փոփոխություններով, որնոք բնականաբար ազդելու էին տնտեսության վրա»,այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով` տեղին է այս ամենին քաղաքատնտեսական գնահատական տալ:

«Հայտնի է, որ համաշխարհային բանկը, արժույթի միջազգային հիմնադրամը և այլ հեղինակավոր կառույցներ բավական հոռետեսական  կանխատեսումներ են ներկայացրել համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ, այդ թվում զարգացած և զարգացող երկրների: Տարածաշրջանային զարգացումները նույնպես բարերար չեն լինելու: Այս պարագայում եթե գալիս ենք Հայաստան ու պետք է գնահատենք վարչապետի գործնեությունը պարզ է դառնում, որ կան և լծակներ և սահմանափակումներ»,-ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը իր ուսումնասիրության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ կառավարությունը և առանձին կառույցներ պարտավոր էին լինել նախահարձակ և ավելի թիմային աշխատանքներ նախաձեռնել: Տնտեսագետի խոսքով` որոշ դեպքերում վարչապետի կողմից կայացած որոշումները և քաղաքական կամքը հանմարժեք չեն:

Մանասերյանի դիտարկմամբ վարչապետը աշխատելու կամք է ցուցաբերում. «Սա այն պաշտոնը չէ, որը կարելի է վայելել, սա առավել պատասխանատվության թիրախ է: Կան անկեղծ ցանկություն տարրեր ու արդեն կան բարեփոխումներ»,-հավելեց Մանասերյանը:

Մանասերյանի դիտարկումները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ