25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հռոմի պապը 2016-ին կգա Հայաստան. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Սրբազանը տեղեկացրեց, որ Հռոմի պապը Հայաստան կգա 2016 թվականին:

«Սխալ է այն տեղեկատվությունը, թե Հռոմի պապին հրավիրել են Հայաստան` ապրիլի 24-ին ներկա լինելու, դա այդպես չէ: Հայ Առաքելական եկեղեցին Հռոմի պապին հրավիրել է` նրան հարմար պահի գալ Հայաստան»,-ասաց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Անդրադառնալով Թուրքիայի արձագանքներին ուղղված  Հռոմի Պապի ուղերձին` Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշեց, որ Թուրքիան նախօրոք էր սկսել ճնշումներ գործադրել Վատիկանի վրա` հասկանալով Վատիկանի ազդեցությունը:

«Թուրքիան փորձեց վիժեցնել Հայոց ցեղասպանության թեմայով ցանկացած գործընթաց, սակայն Հռոմի պապը ոչ միայն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, այլև կոչ արեց ամբողջ միջազգային հանրությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-նշեց Սրբազանը:

Նա տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են գալու եկեղեցական 38 պատվիրակություններ, 7 եկեղեցու պետեր, արքեպիսկոպոսներ, Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտը, Լոնդոնի եպիսկոպոսը, որը Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի հոգևոր սպասավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ