11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` ապրիլի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74 մլն 947 հազար 387 դոլար՝ 474,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,429,978 ԱՄՆ դոլար 476,25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 4 մլն 300 հազար ԱՄՆ դոլար՝ 476,91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 476,74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 372 հազար 205 EUR՝ 510,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 մլն 431 հազար 718  EUR՝ 516,35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:

RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 632 մլն 551 հազար 723 ռուբլի՝ 8.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 339 մլն 905 հազար 498 ՌԴ ռուբլի՝ 8.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 42.3 մլն ԱՄՆ դոլար: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ