Արդեն կարոտում ենք Սարգիսին. Դավիթ Մանոյան
՛՛Շատ բան ենք սովորել նրանից ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր խաղացել են Սարգիս Հովսեփյանի հետ: Առաջին հերթին կարգապահությունը, հետո ընկերասիրությունը, մենք այսքան ժամանկ չենք զգացել այդ տարիքային տարբերությունը՛՛,-այսօր Հայստանի հավաքականի բաց մարզումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը: Նշենք, որ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի համար Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 14-ին, կդառնա վերջինը: Դավիթը լրագրողներին հայտնեց նաև, որ արդեն իսկ կարոտում են լեգենդար ավագին և ՛՛նրա տեղն արդեն զգալի է՛՛:
Խոսելով Հայաստան-Լիտվա խաղի մասին՝ Դավիթն ասաց, որ սա այս տարվա վերջին խաղն է Երևանում և իրենք փորձելու են ամեն ինչ անել, որ երկրպագուներին ուրախացնեն ու լավ նոտայով ավարտեն տարին: Հաղթանա՞կի համար եք խաղալու հարցին, Մանոյանը պատասխանեց. ՛՛Միշտ ենք մենք հաղթանակի վրա խաղում՛՛: Հիշեցնենք, որ այս խաղին բացակայելու են Յուրա Մովսիսյանն ու Լևոն Հայրապետյանը: Դավիթի խոսքով՝ նրանք այնպիսի ֆուտբոլիստներ են, ում պակասն զգացվելու է: