21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն այցելել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է  Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ:

Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ:  Շնորհակալություն հայտնելով վարչապետին այցելության համար՝ ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց գործունեության նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել առևտուրն աշխուժացնելու համար:

Վարչապետ Աբրահամյանը, մանրակրկիտ ծանոթանալով «Ոսկու աշխարհ»-ի աշխատակիցներին մտահոգող հարցերին, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ տոնավաճառի աշխատակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրները և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ