Հայտնաբերվել է ուղեղի հավերժական երիտասարդության աղբյուրը
Մարդը թերագնահատում է իր ուղեղի ընդունակությունները: Չիկագոյի համալսարանի ուսումնասիրությունների համաձայն` ուղեղը հավերժական երիտասարդության աղբյուր և հսկայական պոտենցիալ ունի, գրում է Aroxj.am-ը:
Այսպես առողջ ապրելակերպի և որոշակի պայմանների դեպքում 70-ամյա մարդու ուղեղը ավելի լավ տեսք կունենա, քան թե 30 տարեկանինը: Ուղեղի տեսածրումը (սքանավորումը) ցույց է տվել, որ մարդու օրգանիզմը կարող է դիմակայել ծերացման գործընթացին: Տարիների ընթացքում ուղեղը միայն զարգանում է:
Դա հատկապես կապված է ուղեղի ինտելեկտուալ հատվածի ամենօրյա զարգացման հետ: Գիտնականները դեռ չեն որոշել, թե ուղեղի կոնկրետ որ հատվածում է տեղակայված երիտասարդության աղբյուրը: Նրանք կարծում են, որ այս պարագայում կարևոր դեր են խաղում գենետիկական առանձնահատկությունները, ժառանգականությունը և ակտիվ ապրելակերպը:
Աղբյուր՝ Aroxj.am