16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արվեստը քաղաքականություն չի ճանաչում, հարց է, իսկ արդյոք արվեստը քաղաքականության հետ աղերս չունի․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արվեստը քաղաքականություն չի ճանաչում, հարց է, իսկ արդյոք արվեստը քաղաքականության հետ աղերս չունի։Իհարկե,այդպես չի։  Դեռ Շեքսպիրի ժամանակներից։Համլետը հատուկ ներկայացում,թատրոն բեմականացրեց իր հորը սպանած եւ թագը խլած հորեղբոր առաջ,արվեստի,թատրոնի լեզվով իր կասկածն ու բողոքը հաստատելով։  Արվեստը բոլոր ժամանակներում  սերտ կապված է եղել  քաղաքական,պետական գործընթացների հետ։ Քանի-քանի գրողներ,բանաստեղծներ են այլախոհ եղել,արտաքսվել,սպանվել զուտ էն պատճառով,որ դեմ են եղել էս կամ էն թագավորին,իշխանին,Սովետին։
Ու ինձ չհամոզեք,թե արվեստը զուտ արվեստի համար է, կյանքից,իրականությունից,քաղաքական գործընթացներից դուրս։Ամենաքաղաքական բանը հենց արվեստն է,առաջին հերթին թատրոնը,նաեւ ժամանակակիցը։
Հանդ-Art-ը ընտիր գաղափար է,ընտիր իրականացում։ Ու էս  մեկը գնաց փչացնելու  այս ընտիր,ժամանակին համահունչ նորարարությունը։Ես հասկանում եմ հիմնադիրների մտահոգությունը։Չեմ կիսում պահվածքը, բայց մտահոգությունները հասկանում եմ։Մի ճանճ կարող է ամբողջ ապուրը փչացնել»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ