15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գործնական պարապմունք ոստիկանությունում

Ապրիլի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարները:

Ապրիլի 24-ի միջոցառումների համատեքստում անդրադառնալով արտաքին ծառայությունների և հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես կատարողական կարգապահության բարձրացման անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը պահանջեց սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության ծառայողի արտաքին տեսքից ու պահվածքից, մինչև հասարակական կարգի պահպանման ընթացիկ ու կանխարգելիչ միջոցառումներ:

Խոսելով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլի առաջնահերթությունների մասին՝ ոստիկանության պետը նշեց, որ այդ գործընթացն անշրջելի է, և այդ իրողության գիտակցումը պետք է ունենա ողջ համակարգը՝ ղեկավարից մինչև շարքային: Միայն այդպես է հնարավոր իրականացնել այն քաղաքականությունը, որը որդեգրել ու որին հավատարիմ է լինելու ոստիկանությունը:

Խոսելով ժամանակին ոստիկանության գործունեության մեջ տեղ ունեցած արատավոր երևույթները սկզբունքորեն բացառելու մասին՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նոր պայմաններում հասարակության հետ աշխատելու հիմնախնդիրներին, այն մեթոդներին, որոնցով նոր իրողությունները պետք է հասանելի դառնան քաղաքացիներին:

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և տեղակալ Սամվել Հովհաննիսյանը գործնական պարապմունքի մասնակիցների հետ մանրամասնեցին պլանային թեմաները և առարկայական քննարկումից հետո ըստ ստորաբաժանումների տվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարարկաններ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ