15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չինաստանի կողմից Հայաստանին` անհատույց

Ապրիլի 8-ին Պեկինում կայացավ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար նախատեսված շարժական հեռուստակայանի` հայկական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը: Երեք մեքենաներից բաղկացած շարժակայանը, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով, տրամադրվել է Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ամենամյա անհատույց օգնության շրջանակներում:

Փոխանցման արարողությանը ներկա էին Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնատար անձինք, շարժակայանն արտադրող չինական «INSTEC» ընկերության ղեկավարությունը, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց չինական կողմին Հայաստանին տրամադրվող շարունակական տեխնիկական օժանդակության համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ չինացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: Այնուհետև «INSTEC» ընկերության նախագահ Ան Ֆընշոուն հանդիսավոր պայմաններում դեսպան Սարգսյանին հանձնեց շարժակայանի խորհրդանշական բանալին:

Չինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` շարժակայանը հատուկ բեռնատար ինքնաթիռով Հայաստան կառաքվի ապրիլի 15-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լուսաբանումն ապահովելու նպատակով: Հայաստանում շարժակայանի վերջնական փորձարկումն ու շահագործումն ապահովելու համար Երևան կժամանի չինացի 9 մասնագետներից բաղկացած խումբ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ