10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խարկովը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության /Տեսանյութ/

Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովի փոխանցմամբ՝ ՌԴ զորքերը հունիսի լույս 7-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով Խարկովի և արվարձանների ուղղությամբ:

Ըստ Սինեգուբովի՝  ընդհանուր առմամբ ռուսաստանյան զինվորականները Խարկովի վրա հարձակման շրջանակում կիրառել են «Շահեդ» տիպի 48 անօդաչու, հինգ կառավարվող ավիացիոն ռումբ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ

և երեք հրթիռ։

Տուժել են քաղաքի Կիևյան և Օսնովյանսկի շրջանները։

Անօդաչուներից մեկը խոցել է ինը հարկանի բնակելի շենք, հրդեհվել է 7-րդից 9-րդ հարկերի 12 բնակարան։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մի տուժածի։

Ընդհանուր առմամբ Խարկովում հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենք, երկու առանձնատուն, երկու ձեռնարկություն, երկու ավտոմեքենա, վարչական շենք և մանկական երաժշտական դպրոցի շենքը։

Խարկովում զոհվել է երեք մարդ, 21-ը՝ տուժել։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ