Ինչով է օգտակար ելակը /Տեսանյութ/
Verywell Health-ի փոխանցմամբ՝ ելակը բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։
Հատապտղի գլխավոր առավելություններից մեկը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումն է։
Ելակի ցածր գլիկեմիկ ինդեքսը կանխում է շաքարի կտրուկ տատանումները, ինչն այն օգտակար է դարձնում շաքարախտով հիվանդների համար։
Ելակն ունի հակաբորբոքային և վերքերն ապաքինող հատկություններ։
Հատապտղի մեջ պարունակվող հակաօքսիդանտները և վիտամին C-ն նվազեցնում են բորբոքումն ու ցավը օստեոարթրիտի դեպքում։
Դրանք նաև նպաստում են մաշկի վերականգնմանը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ելակի կանոնավոր օգտագործումն օգտակար է սրտի համար։
Շաբաթական երեք չափաբաժինը նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը, հատկապես երիտասարդ կանանց մոտ։
Վիտամին C-ի բարձր պարունակությունն ամրապնդում է իմունիտետը։
Ելակը նաև հարուստ է ֆոլաթթվով, որն անհրաժեշտ է ԴՆԹ-ի պահպանման և առողջ հղիության համար։
Ելակի մեջ պարունակվող հակաօքսիդանտները պաշտպանում են քաղցկեղից և նվազեցնում խոլեստերինի մակարդակը։
Հատապտղի օգտագործումը կարող է ընդհանուր խոլեստերինը նվազեցնել 10%-ով, իսկ «վատ» խոլեստերինը՝ 13%-ով։
Մանրամասները՝ կից տեսանյութում: