14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու՞ երեկ համացանցում լայն տարածում գտավ և հանրության մեծ շրջանակների կողմից դրական արձագանքի արժանացավ Էդուարդ Շարմազանովի մոսկովյան ելույթը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու՞ երեկ  համացանցում  լայն տարածում գտավ և հանրության մեծ շրջանակների կողմից դրական արձագանքի արժանացավ Էդուարդ Շարմազանովի մոսկովյան ելույթը:
Խնդիրը ոչ միայն Շարմազանովի կողմից ադրբեջանական սադրանքներին ուժեղ պատասխանելու, հակադարձելու մեջ չի, այլ  այն, որ մարդիկ ուղղակի փնտրում են հստակ, ուժեղ, վստահելի և ազգային շահերից բխող խոսք, ինչի ականատեսը եղանք երեկ:
Մարդիկ հոգնել են պոպուլիստական և դատարկ խոսքերից, նրանց պետք է խորքային ու արժանապատիվ ասելիք դրսում, որի մեջ կա և միտք, և հոգի:
Շարմազանովի ելույթը այդպիսին էր, երբ իշխանական հռետորաբանության բացակայության պայմաններում գոնե քաղաքական դեմք ու հետագիծ ունեցող գործիչը միջազգային հարթակում խոսում է արժանապատիվ  ձևով և ուժեղ Հայաստանը պատկերացնող ասելիք հնչեցնում:
Վստահ, արժանապատիվ, առանց երկիմաստության, խղճահարություն չպահանջող, ազգային ցավը ընդունող, բայց նաև ապագայի հանդեպ հավատ ներշնչող խոսքի կարիք ունի մեր ժողովուրդը, ոչ թե անընդհատ հուսահատեցնող ու նվաստացող…»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ