09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Գործող ռեժիմն իր վախն է ցույց տալիս»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանիի» նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: «Սա «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ ճնշում է, որովհետև գիտենք՝ նրանք հայտարարել էին իրենց գործողությունների մասին և անկախ նրանից, կիսում ենք նրանց մոտեցումները, թե ոչ, դրանք բռնաճնշումներ են Ժիրայի Սեֆիլյանի և մյուսների նկատմամբ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Գործող ռեժիմն, ըստ Փոստանջյանի, սրանով իր վախն է ցույց տալիս. «Ոչ մի խնդիր չկար, որ Սեֆիլյանն իր բողոքի ցույցն անցկացներ և բողոքն արտահայտեր, ակնհայտ էր, որ ապօրինի գործողությունների էին դիմել, քանի որ վախենում են»,-ասաց նա և հավելեց, որ այն պատճառաբանությունը, թե «իբր թե եղել են հանցակազմ պարունակող տարրեր, զանգվածային անկարգության փորձ կատարելու վերաբերյալ» որևէ հիմք չունեն: «Սեֆիլյանը հայտարարել էր, որ ցանկանում է ուղղակի բողոքի ակցիա անցկացնել, որը պետք է լինի խաղաղ և այս խաղաղ բողոքի գործողությանը այս բռնազավթիչները փորձում են ապօրինությամբ հակազդել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ