20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զոլյանը` չար ոգի՞. ԵՊԼՀ նորընտիր ռեկտորն աշխատասենյակում խունկ է վառել

ԵՊԼՀ նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը ռեկտորի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երեկ ռեկտորի աշխատասենյակում հրապարակավ խունկ է վառել: Այսօր նման հայտարարություն արեց ԵՊԼՀ պաշտոնանկ արված ռեկտոր Սուրեն Զոլյանն ու հավելեց. “Խունկ են վառել, որպեսզի չար ոգիները անհետանան, եթե սնահավատ էր, թող  գար, գիշերը թաքուն վառեր, բայց հրապարակավ…Ես էլ ասելու բան չունեմ”:

Նրա խոսքով, բուհի ուսխորհուրդն էլ սատանիզմը եւ մասոններին դատապարտող քննարկումներ է կազմակերպել: “Եթե սա է համալսարանի գործունեությունը, ուրեմն այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում, կարելի է մի քանի օրվա ընթացքում ոչնչացնել ”,-հայտարարեց Սուրեն  Զոլյանը:

Henaran.am-ը հետաքրքրվեց, թե երեկ առաջին անգա՞մն էր, որ տիկին Գասպարյանը ռեկտորի աշխատասենյակ էր մտնում որպես բուհի ղեկավար, Սուրեն Զոլյանը դրական պատասխան տվեց ու նշեց, թե մինչ այս “ռեմոնտ էին անում”:

Ավելի վաղ  Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Սուրեն Զոլյանը ԿԳ նախարարի` իր աշխատանքից ազատման հրամանից հետո էլ երկար ժամանակ չէր ազատում ռեկտորի աշխատասենյակը: Ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ստիպված էր աշխատել Անգլերենի հաղորդակցման ամբիոնում:

Սուրեն Զոլյանը հայտարարեց նաեւ, որ բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊԼՀ գործող ռեկտոր Գայանե Գասպարյանը պրոռեկտոր եղած տարիներին վատ է աշխատել, ինչի հետեւանքով էլ իր պաշտոնավարման ընթացքում ազատվել է զբաղեցրած պաշտոնից. “Որպես պրոռեկտոր 91 թվականից մինչեւ 2002 թիվը աշխատել է,  դրանից հետո շատ վատ էր աշխատում”:

Henaran.am-ի ճշտող հարցին, թե, փաստորեն Սուրեն Զոլյանը հայտարարում է, որ ԵՊԼՀ գործող ռեկտորը լա՞վ կադր չէ, Սուրեն Զոլյանը պատասխանեց.”Լավ կադր լիներ, իհարկե, կաշխատեր”:

Նշենք, որ իր ասուլիսի ընթացքում Սուրեն Զոլյանը հասցրեց Արմեն Աշոտյանի հրահանգով աշխատելու մեղադրանք հնչեցնել ոչ միայն բուհի դասախոսների, այլեւ լրատվամիջոցների հասցեին ու հայտարարեց, թե “որոշ լրատվամիջոցներ աշխատում են Աշոտյանի հրահանգով”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ