15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է. Տիգրան Աբրահամյա

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:
Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:
Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:
Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:

Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ