Մենք երբեք նախապայմաններ չենք դրել. նախագահի հարցազրույցը Россия 24-ին /վիդեո/
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Россия 24 հեռուստաընկերության Мнение հաղորդաշարին հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի, գրում է vesti.ru-ն:
Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից` նախագահը նշել է, որ Ռուսաստանը կարող է հույսը դնել Հայաստանի աջակցության վրա, քանի որ երկու պետությունների հարաբերությունները թե պատմական, թե տնտեսական հիմքեր ունեն: Եւ դրա լավ օրինակ է Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն:
Սերժ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին ու հայ-թուրքական հետ հարաբերություններին։
Խոսելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից` նախագահն ասել է, որ ընթացիկ տարին կարևոր է աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերի համար, տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպելու:
Նա նշել է նաեւ, որ Երևանում տեղի ունենալիք հիմնական միջոցառմանը` ապրիլի 24-ին, հայերի հետ են լինելու տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չենք դրել, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»:
Մանրամասները` տեսանյութում` այստեղ: