01 Մարտի, Saturday, 2025
KFC

Իրավապահները խուզարկում են «Հիմնադիր խորհրդարանի» շենքը

Այսօր՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: 

Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: 
Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Այս պահին «իրավապահները» գտնվում են Հիմնադիր խորհրդարանի շենքում: 
Այս պահին «իրավապահների» մեկ այլ խումբ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ