01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել:
Յուրաքանչյուր գյուղում, ընդհանուր առմամբ, որոշակի պատկերացում ունեն «սահմանազատման» այն պրոցեսի մասին, որը կոնկրետ իրենց կամ հարևան գյուղերին է վերաբերվում, սակայն իմ գնահատմամբ, մարզային կտրվածքով, հավաքական սպառնալիքի մասին ամբողջական պատկերացում ոչ բոլորի մոտ կա:
Իհարկե, ոչ միայն այսօր, այլ նախորդ այցերիս ժամանակ հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր յուրաքանչյուր մասնագետից լավ տիրապետում են իրավիճակին` և´ վտանգների, և´ վնասների, և´ ծանր հետևանքների իմաստով:
Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ և ողջ գործընթացը փորձում է սեփական հայեցողության ու սկզբունքների շուրջ կառուցել, իսկ դիրքային անհավասարության պայմաններում էլ` դեմարկացիային վերաբերող բանակցային էլեմենտներն, իր օգտին է օգտագործել ու շարունակում է նույն ոգով:
Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան» :
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
Հնարավոր է սա 1 անձ, ճանապարհ and տեքստ նկարն է
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
Հնարավոր է սա text նկարն է
Հնարավոր է սա text նկարն է
Հնարավոր է սա ճանապարհ, խոտ and մառախուղ նկարն է
Հնարավոր է սա մթնշաղ, հորիզոն, սար, ճանապարհ, մառախուղ and խոտ նկարն է
Հնարավոր է սա փողոց, մթնշաղ, հորիզոն, մառախուղ, ճանապարհ and ծառ նկարն է
Հնարավոր է սա ճանապարհ, մառախուղ and սար նկարն է
Հնարավոր է սա հորիզոն, ծառ, մառախուղ, ճանապարհ and մթնշաղ նկարն է
Հնարավոր է սա սար, հորիզոն, ճանապարհ and տեքստ, որում ասվում է «fUaruSUCtL BAGRATASHEN 50 3 NOYEMBERYAN 25» նկարն է
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ