21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում:
Նախ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտնեց Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մտադրության մասին, իսկ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի:
Շատ չծավալվելով այս թեմայով նախարարի անհաջող ու չստացված բառախաղին, միայն ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունն ավելի վաղ խոսում էր այդ գործընթացը մինչև 2027 թվականն ավարտելու մասին, իսկ հիմա, իրադրության բերումով, ստիպված առավել վաղ ժամկետ է սահմանում (2026 թ.) և դեռ պարզ չէ, Բաքվում բավարարված ե՞ն, թե՞ ոչ» :
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ