06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեծ Եղեռնին նվիրված ֆլեշմոբ Բեռլինում. 100 մետրանոց Եռագույնը Բունդեսթագի հարևանությամբ

Ապրիլի 3-ին Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Հայոց Եռագույնը ծածանվեց գերմանական Բեռլին քաղաքում, լեգենդար Ռեյխսթագի` ազգային ժողովի շենքի մոտ, Շպրե գետի ափին: «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնած հերթական միջոցառումները, նույնպես նվիրված էին Մեծ Եղեռնի 100 ամյա հիշատակին:

Ապրիլի 3-ի կեսօրին, Բեռլինի կենտրոնում գտնվող Ռեյխսթագի շենքի մոտ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին են միացել գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, որից հետո Ռեյխսթագի հարևանությամբ` Շպրե գետի ափին մեկնարկել է ֆլեշմոբ-ակցիա: Գերմանաբնակ հայերը, «զինված» Եռագույն դրոշներով` օգնեցին Սրապիոն Գևորգյանին, ճամփորդական պայուսակից հանել Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը, որից հետո` պարզելով դրոշը, 100 վայրկյան լռությամբ, հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: 

Այնուհետև ակցիայի մասնակիցները Եռագույններ ծածանեցին այնտեղ, ուր 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան: 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում ևս տեղի ունեցավ ֆլեշմոբ-ակցիա: «Տիգրան Մեծ» Հիմնադրամի ակցիաների նպատակը` սփյուռքի հայ համայնքներին համախմբելով, Ցեղասպանությունը չճանչած երկրներում հայերի ձայնը լսելի դարձնելու միջոցով` ճանաչում և դատապարտում պահանջելն է:

 «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելու հետո` ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ