50 մլրդ-ից ավելի վնաս է պատճառվել /Տեսանյութ/
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների պատճառով բազմաթիվ հայ ընտանիքներ են տարհանվել:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 80 000 տեղահանված մարդ կա ամբողջ Լոս Անջելեսի տարածքում:
Փորձագետների գնահատականներով՝ հրդեհի պատճառած նախնական վնասը եւ տնտեսական կորուստները կկազմեն 52-57 մլրդ դոլար:
Պետական հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 10 հազար հեկտարը եւ շարունակում է աճել։
Հրդեհը վնասել է ավելի քան հազար շենք, մահացել է առնվազն 5 մարդ, իսկ Լոս Անջելեսի շրջանում էլեկտրաէներգիայի ավելի քան 950 հազար սպառողներ մնում են առանց էլեկտրականության։
Մոտ 1.500 հրշեջ պայքարում է կրակի դեմ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: