Նիկոլը քաղաքական խաղամոլ է․ Շիրազ Խաչատրյան
ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը քաղաքական խաղամոլ է, ով իր իշխանությունը պահպանելու նպատակով շատ հաճախ կիրառում է իր հին ու ավանդական տեխնոլոգիան, երբ իր անլուրջ ու պոպուլիստական քայլերով, բայց խիստ հաշվարկած ձևով, մանիպուլիացիաների է դիմում, հասարակությանը ու քաղաքական դաշտը բևեռացնելով ու իր սեփական դիրքերը ամրապնդելով:
Նրա հիմանական նպատակը իշխանություն պահելն է, հանրային և պետական շահերի չարաշահման հաշվին..թքած, թե ինչ հետևանքներ կարող են լինել…տնտեսությունը վարի կգնա, սոցիալական բևեռացում կլինի, թե ասենք՝ երկրի հեղինակության հետ կխաղա, պետությունը թուլացնելով., պատերազմ ու աղետ բերելով…
2018թ ից ի վեր մենակ դա ենք տեսել ու տեսնում…հիմա նորից սկսել է իր աթոռին մեխվելու , ալիևի պահանջները կատարելու, նոր ընտրություններին պատրաստվելու նպատակով իր դերասանական, ավելի ճիշտ՝միմոսական հմտությունները բանեցնել…«օրակարգ» ստեղծել…ու ցավոք շատ հաճախ հնարավոր չի լինում խուսափել էտ տեսանելի թակարդն ընկնելու սցենարից…»։