Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։
Սյսօր ազգաին մտավորական,ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։
Նժդեհը մահացել է 1955 -ի դեկտեմբերի 21-ին ,Վլադիմիրի բանտում։
Ի հարգանք ու հիշատակ Գ.Նժդեհի ու նրա հոգեւոր ժառանգության,ՀՀԿ անդամներն այսօր ծաղիկներ խոնարհեցին Գարեւին Նժդեհի հուշարձանին։
Գ.Նժդեհի հուշարձանի բացումն իրականացվել է 2016-ի մայիսի 28-ին։
Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը եղել է հենց ՀՀԿ-ն ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։
Հուշարձանի տեղադրման գործում անուրանալի է Երեւանի նախկին քաղաքապետ,ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի ավանդը։
2016-ի մայիսի 28-ին ,Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը ,պատիվ եմ ունեցել պետության անունից պաշտոնական ելույթ ունենալ։
Եվ այդ օրն իմ գիտակցական կյանքի ամենափառավոր ու արժանապատիվ օրերից էր,քանի որ Երեւանի սրտում վերջապես կանգնեցվեց հանճարեղ Հայի՝ Գարեգին Նժդեհի հուշարձանը։
Գարեգին Նժդեհի գաղափարներն այսօր ավելի քան արդիական են ու անհրաժեշտ հայ ժովորդին։
Հ.Գ. Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված եւ Հայրենիք։
Գարեգին Նժդեհ» ։