Չբացահայտված սպանություն օրը ցերեկով. ինչո՞ւ գործը փակուղի մտավ /վիդեո/
2 տարի առաջ գյուղապետարանի մոտ սպանված՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի գործը մինչ օրս շարունակում է մնալ չբացահայտված, այն մտել է փակուղի: Այս մասին հետ զրույցում ասաց գործում մեղադրյալ ներկայացված մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի պաշտպանը ՝ Նորայր Նորիկյանը:
«Սպանությունից հետո իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները ի սկզբանե սխալ մեկնակետի վրա դրվեցին, որի արդյունքում իմ պաշտպանյալ Արայիկ Պետրոսյանը 8 ամիս մնաց անազատության մեջ»,-նշեց Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի դիտարկմամբ այս ամենի արդյունքում մենք ունենք չբացահայտված սպանություն և անվստահություն իրավապահ մարմինների նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, որն էլ դեպտեմբերի 25-ին վերացվել էր եւ նա ազատ էր արձակվել: Արայիկ Պետրոսյանն առ ասյօր մեղադրյալի կարգավիճակում է:
Ազատամարտիկ և ՀՅԴ կուսակցության անդամի սպանությունը առ այսօր մնում է չբացահայտված:
Մանրամասները` տեսանյութում: