2018-ին «համբոն» մի խումբ տկլոր, անլողանալ, անսանրվել, անհիգիենիկ մարդկանց իր հետ գցեց փողոցները․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« « Գյուղացի Համբոյի» տունը կռիվ է ընկել
2018-ին «համբոն» մի խումբ տկլոր, անլողանալ, անսանրվել, անհիգիենիկ մարդկանց իր հետ գցեց փողոցները, հասցրեց մայրաքաղաք, օսլայած վերնաշապիկներով իր «պապաների» հրահանգով եւ անմիջական միջամտությամբ գրավեց մեր երկրում իշխանությունը։Հետո, դրանց ասեց՝ տղերք գնում ենք բաղնիք, լողանանք, սանվենք, հոտերով օծվենք ու …սկսենք։ Եւ՝ սկսեցին իրենց ավերիչ գործողությունները՝ քանդելով համակարգեր, քանդելով բանակը, փորձեցին քանդել եկեղեցի, քանդեցին Արցախը եւ մաս-մաս տվեցին թշնամուն, քանզի այդպես էր նրանց հրահանգված։Ու, հիմա , երբ էդ խմբակի հագուկապը շատ ավելի թանկարժեք է, քան իրենք կերազեին, դրանք տներ ու ամառանոցներ այնքան կայծակնային արագությամբ են ունենում, որ հազարավոր մարդիկ, որոնք տարիներ շարունակ վարկերի բեռից դեռ ուշքի չեն գալիս, մնում են զարմացած։ էս ի՞նչ կախարդական փայտիկ էր, որ դրանց լողացրեց-հագցրեց-տուն-դաչայի տեր դարձրեց։
Բայց՝ ամեն ինչ անցողիկ է, ինչպես ասում են մեծերը՝ էսպես չէր մնալու։Սալյուտը կարող է նաեւ ներսից գմփալ․․
Ու հիմա, բոլորի աչքի առաջ էդ երբեմնի չփլախ-բոշաների մեջ կռիվ է ընկել։ Իրար ուտում են, թե ոնց էղավ, որ էս մեկը ավելի շատ միլիոն ու տուն ունեցավ, քան ինքը։
Ոււտելու են իրար սրանք մինչեւ վերջ» ։